Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Արծվիկ Մինասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է բնապահպանության ոլորտում 
համագործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին` բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդյունավետ աշխատանքի նախորդ փորձն լուրջ նախադրյալ է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար` ի շահ երկու բարեկամական պետությունների:

Դեսպան Սաջադին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և, ծանոթ լինելով գործադիրում նրա նախորդ գործունեությանը, համոզմունք հայտնել, որ նոր պաշտոնում ևս նույն արդյունավետությամբ կաշխատի: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում զգալի տեղ պետք է հատկացնել բնապահպանական հարցերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար` ՀՀ բնապահպանության նախարարը հավաստիացրել է, որ հետագա համագործակցությունը  բնապահպանության կոնկրետ ուղղություններով կտա շոշափելի արդյունքներ:

Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսություններում էկոլոգիապես մաքուր, նվազագույն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության, երիտասարդ մասնագետների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային հարթակներում ակտիվ համագործակցության և միասնական շահերի առաջ մղմանն առնչվող հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է  բնապահպանության ոլորտում երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատվության փոխանակման, երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:

Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների պարտավորությունն է` Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումներ հաճախ կազմակերպել և նոր թափ հաղորդել բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]