Ջոն Քերին կմասնակցի Սիրիայի վերաբերյալ Լոզանում կայանալիք հանդիպմանը
19:21, 12 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կմասնակցի Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանդիպման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ CNN-ի հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ այլ տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ Լոզանում հոկտեմբերի 15-ին կկայանա Սիրիայի վերաբերյալ հանդիպում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում