Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 4/9. Արքայադուստրերի մասին հեքիաթներն ամենավաճառվածն են

Մանկական բեսթսելեր 4/9. Արքայադուստրերի մասին հեքիաթներն ամենավաճառվածն 
են

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա սեպտեմբերի ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղած են վերոնշյալ գրքում, որը կազմել է «Բուկինիստ» հրատարակչությունը:

Երկրորդ տեղում «Հեքիաթներ բարու և չարի մասին» ստեղծագործությունն է, որը ևս կազմել է Բուկինիստը:

«Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում: Այն երրորդ հորիզոնակում է:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն չորրորդում է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Մեծերը փոքրիկների համար գնել են նաև «Շաղգամը» գիրք-փազլը, որի արդյունքում այն հայտնվել է հինգերորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Մանկական բեսթսելերի վեցերորդ տեղում «Արևիկ» հրատարակչության Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» գիրքն է: Այս հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Զանգակ հրատարակչության «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթները յոթերորդում են: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրելիներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

Ութերորդ տեղում «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» եռահատորյակն է: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Ալեքսանդր Պուշկինի` «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» վերնագրով հեքիաթների ժողովածուն իններորդում է: Այն ընդգրկում է նաև «Քնած գեղեցկուհու և յոթ քաջերի հեքիաթը»:

Մանկական բեսթսելերը եզրափակում է Յոհաննա Սփիրի «Հայդի» ստեղծագործությունը: Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Հայ գիրք» (54-07-06), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

 

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1

«Հեքիաթներ

 արքայադուստրերի մասին»

Բուկինիստ 90
2

«Հեքիաթներ բարու

 և չարի մասին»

Բուկինիստ

 2015

90
3

«Հեքիաթներ 

տղաների համար»

Բուկինիստ 84
4

 Հովհաննես Թումանյան

 «Հեքիաթներ»

Արևիկ 80
5

«Շաղգամը»

  գիրք-փազլ

Բուկինիստ 50
6

Հանս Քրիստիան Անդրեսեն 

 «Հեքիաթներ»

 Արևիկ 40
7

«Լինում է չի լինում»

  պատկերազարդ հեքիաթներ

 Զանգակ 35
8

«Լավ հեքիաթներ խելացի

երեխաների համար»

Էդիթ Պրինտ 30
9

«Հեքիաթ ձկնորսի 

և ձկան մասին»

Բուկինիստ 28
10

Յոհաննա Սփիրի

 «Հայդի»

Զանգակ 26

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]