Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը». Վարուժան Սուքիասյան

«Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը». Վարուժան 
Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և հավաքականի պաշտպան Դավիթ Մանոյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել են լրագրողների հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Նարոդովի»  մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

- Հնարավոր է արդյոք կարճ ժամանակահատվածում հոգեբանորեն վերականգնվել վերջին խաղում կրած պարտությունից հետո և ինչպիսին է իրավիճակը հավաքականում, հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

- Հավաքականը այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի: Դուք շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի անունը: Բնական է, նա մեր թիմի առաջատար ֆուտբոլիստն է, բայց ֆուտբոլը` թիմային խաղ է: Մենք պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Խաղից առաջ մենք ունեցանք լուրջ կորուստ: Մեր թիմի հարձակվողը վնասվածք ստացավ, դրանից հետո խաղի 3-րդ րոպեին 11-մետրանոց և հեռացում: Ոչ ոք չէր սպասում, որ իրադարձությունները այդպես կընթանան, այնպես որ կարծում եմ վաղվա խաղը լարվածության մեջ կպահի հանդիսատեսին:

- Պարտությունից հետո թիմում ինչ տրամադրություն է և արդյոք զգացվում է Մխիթարյանի բացակայությունը նաև հանդերձարանում (հարց Դավիթ Մանոյանին)

- Թիմում նորմալ տրամադրություն է, փորձում ենք մոռանալ այդ խաղը որքան հնարավոր է շուտ: Լավ է, որ հաջորդ խաղը արդեն վաղն է, ինչը լավ հնարավորություն է հետ բերելու մեր երկրպագուների հարգանքը: Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար, թե խաղադաշտում, թե հանդերձարանում ու նրա բացակայությունը զգացվում է:

- Ինչպես եք գնահատում Լեհաստանի հավաքականը, որն են թիմի ուժեղ և թույլ կողմերը, ինչ խաղ կլինի վաղը (հարց Վարուժան Սուքիասյանին և Դավիթ Մանոյանին)

- (Վարուժան Սուքիսյան) Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Լեհաստանը խմբի ֆավորիտներից մեկն է: Ուժեղ հավաքականի հետ ենք խաղալու և կարծում եմ կնտրենք ճիշտ մարտավարություն:

- (Դավիթ Մանոյան)  Գաղթնիք չէ, որ Լեհաստանի հավաքականը աշխարհի ուժեղ հավաքականներից մեկն է: Ուժեղ է նաև այն պատճառով, որ ձեր հավաքականում խաղում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Անշուշտ բացի Լևանդովսկուց թիմում հավաքված են շատ փորձառու ու արագ ֆուտբոլիստներ, որոնց մենք գիտենք թե Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր Մխիթարյանը, թե այլ առաջնություններից: Մեզ ծանր հանդիպում է սպասվում:

2007թ Հայաստան-Լեհաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով: Վաղվա խաղից առաջ, արդյոք հիշում եք այդ պատմական խաղի մասին (հարց Դավիթ Մանոյանին)

- Իհարկե հիշում ենք այդ խաղը: Ես այդ խաղին տրիբունայից էի հետևում, բայց երկու հավաքականներն էլ այժմ ուրիշ կազմերով են և չեմ կարծում, որ այդ խաղը ինչ-որ կապ ունի վաղվա խաղի հետ:

- Լեհաստանի հավաքականում նույնպես կան կորուստներ: Կկարողանաք օգտագործել այդհանգամանքը (հարց Դավիթ Մանոյանին)

- Մեր մարզիչը ավելի լավ է ուսումնասիրել հակառակորդին և կասի մեզ ինչպես ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները: Լեհաստանի հավաքականում շատ վտանգավոր են եզրային ֆուտբոլիստները: Մեր թիմը վնասվաքների պատճառով շատ է տուժել, 5-6 ֆւոտբոլիստներ բացակայում են, կարող է Լեհաստանի վրա էլ դա ազդի:

- Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել Մխիթարյանին, բայց կարծես թե այդպիսի խաղացող չտեսանք խաղադաշտում: Կասեք ում մասին էր խոսքը

- Գիտեք, ես չէի ասի, որ նա լիարժեք կկարողանար փոխարիներ Մխիթարյանին: Խաղի ընթացքում մարտավարությունը փոխվեց, նամավանդ երբ մնացինք 10 հոգով: Տղաները հոգեբանորեն չկարողացան վերգտնել իրենց խաղը և այդ ֆուտբոլիստը դաշտում չերևաց:

- Պատրաստվելով այս խաղին, Լեհաստանի հավաքականի որ խաղերն եք վերլուծել և կա մեր խմբում հավաքական որին կուզենայիք նմանվեիք

- Ընդհանրապես մարզիչը ընտրում է մարտավարությունը ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնք իր տրամադրության տակ են: Այսօր կադրային մեծ խնդիրներ կան, ելնելով դրանից ընտրելու ենք մարտավարությունը: Իսկ նմանվել կարելի է երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինել: Ես նայել եմ Լեհաստանի հավաքականի մասնկացությամբ հանդիպումներ, այդ թվում Եվրոպայի առաջնության ելույթները: Ես լավ ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին և տեսնենք թե տղաները ոնց կկարողանան կատարել առաջադրանքները:

- Որ թիմերն են մեր խմբի ֆավորիտները

- Եռյակի մասին խոսենք, առաջին հերթին դա Լեհաստանն է և Դանիան, այնուհետև Ռումինիան: Ես կարծում եմ, որ այդքան էլ հեշտ չհաղթեցիք Դանիային: Լավ ֆուտբոլ ցույց տվեց նաև Մոնտենեգրոն:

- Ռումինիայի խաղից հետո հրավիրվեց Ռուսլան Կորյանը: Ինչու հրավիրվեց Կորյանը, և երկրորդը, Դանիայի հետ խաղում խաղացինք հինգ պաշտպանով, Ռումինիայի հետ` չորս: Արդյոք պետք է կրկին սպասել փոփոխություններ պաշտպանական գծում

- Ինչպես տեսնում եք որոշ հարցերին մի քիչ փակ եմ պատասխանում: Որոշ հանգամանքերից ելնելով հրավիրեցի: Պաշտպանության վերաբերյալ որոշումը կտեսնեք վաղը:

- Ինչպես երևում է ծանր սրտով եք եկել Լեհաստան և շատ հուզված եք երևում:

- Հուզված էի, դա մեկ օրում անցնում է, տեսնենք տղաները ոնց կաշխատեն դաշտում:

- Եթե վաղը պարտվենք կարող ենք համարել, որ ընտական մրցաշարը ձախոված է, թե, եթե բոլոր ֆուտբոլիստները շարք վերադառնան, հնարավոր կլինի շտկել իրավիճակը

- Եկեք լավ տրամադրվենք վաղվա խաղի նկատմամբ: Դեռ ոչինչ կորած չէ, եթե հիշում եք ԱՄՆ-ում կայացած հանդիպումները, մենք ամբողջական կազմով խաղացինք: Չմոռանանք նաև, որ առաջին երեք խաղերում շատ ծանր մրցակիցներ են, իմ նշված եռյակի թիմերն են:

- Ընտրական փուլից առաջ ինչ առաջադրանք էր դրված Ձեր առջև ու փոխվել այժմ դա թե ոչ, և երկրորդը նախորդ ասուլսի ժամանակ Դուք ասեցիք որ հրավիրել էիք Յուրա Մովսիսյանի և նաչէր եկել: Փորձել եք կրկին կանչել

- Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք ցույց տալ, դա նաև ֆուտբոլասերների պահանջն է, բայց վիճակահանությունը և մարզական բախտը մեր կողմը չէր: Ամեն դեպքում պետք չէ ընկճվել և պետք է դուրս գանք լավ խաղ ցուցադրելու: Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրային, մենք պայմանվորվել էինք հանդիպել, բայց նա չեկավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]