Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Ապրիլ

Նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը. Դավիթ Բաբայան

Նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը. 
Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի տնտեսությունը նման է թմրամոլի, այսինք` կախված է միմիայն նավթից: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա ներկայացմամբ, վատ տնտեսական պայմանների պատճառով 3-4 միլիոն մարդ դուրս է եկել Ադրբեջանից: Բաբայանի կարծիքով` նավթի գնի տատանումները ուղղակիորեն կաթվածահար կանեն Ադրբեջանի տնտեսությունը: Բացի նավթի գների տատանումներից՝ ըստ Բաբայանի կան նաև այլ գործոններ, ինչի պատճառով Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում: Դրանցից մեկն, օրինակ, Ադրբեջանում անցկացված հանրաքվեն էր, որը ժողովրդի մեջ դժգոհություններ առաջացրեց:

«Ադրբեջանի ժողովուրդը տեսավ, որ այսքան տարիների ընթացում իրեն մոլորեցնում են` պարզապես ալիևյան կլանի հարստությունները կրկնապատկելու համար: Այս վիճակում Ալիևն  ինչ-որ կերպ փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը` հայությանը որպես արտաքին ամենամեծ թշնամի ցույց տալով: Արտաքին վտանգի գործոնը շահարկելով, ինչ-որ ձևով փոխել հասարակության մեջ եղած դժգոհությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը, անդրադառնալով ադրբեջանական բանակի սպառազինությանը, նշեց , որ վերջինս իր հիմնական ռազմավարությունը կառուցել է նյութատեխնիկական առավելության վրա: Բաբայանը խոստովանեց, որ քանակական առումով Ադրբեջանը հասել է ինչ-որ առավելությունների, սակայն դրանք չեն կարող լինել գերակայություններ: Նրա ներկայացմամբ, նրանց բանակի ծախսերը լավ հնարավորություն են ֆինանսական  միջոցները յուրացնելու համար, այսինքն` ավելի շատ գրպանել են, քան հոգացել ծախսերը: «Ալիևը շատ յուրահատուկ իրավիճակում է հայտնվել` հաշվի առնելով, որ Թուրքիայում իրավիճակը նույնպես այնքան էլ կայուն չէ: Այս առումով ալիևյան կլանը հայտնվել է շվար վիճակում»,- շեշտեց Բաբայանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ