1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իլ-դե-Ֆրանսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին

Իլ-դե-Ֆրանսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, Արցախին և հայ 
ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ: Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի մի շարք սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հարյուրավոր այլ հյուրեր: Այս մասին

Ազգային տոնի միջոցառումը մեկնարկեց ֆրանսահայ «Նավասարդ» համույթի կողմից մշակութային ծրագրով, որին հաջորդեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ուղերձները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝  հավելելով. «Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակը, նշեց, որ Հայաստանն իր ոգու արիության և հպարտության շնորհիվ է վերգտել իր անկախությունը: Տիկին Պեկրեսն իր խոսքում կիսվեց Հայաստան կատարած իր այցելություններից ջերմ հիշողություններով, ինչպես նաև շեշտեց Իլ-դը-Ֆրանսի և Երևանի միջև գործող համագործակցության հետագա խթանման կարևորությունը:

Այնուհետև ելույթներ ունեցան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Ուղերձների շարքը եզրափակեց միջոցառման նախաձեռնող՝ Իլ-դե-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամը` իր անվերապահ աջակցությունը հայտնելով Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, շնորհակալություն հայտնելով Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդին միջոցառման նախաձեռնության համար, մասնավորապես, նշեց. «Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն անկախության և ազատության համար պայքարի պատմություն է, և այդ պայքարը վերջապես քառորդ դար առաջ պսակվեց նորանկախ Հայաստանի ստեղծմամբ: 25 տարի առաջ հայ ժողովուրդը վերգտավ իր ինքնիշխանությունը՝ իրագործելով աշխարհասփյուռ հայության բազմաթիվ սերունդների դարավոր երազանքը: Հայաստանի անկախությունը բացարձակ և սուրբ արժեք է, որը միավորում է աշխարհի հայերին: Եվ անկախությունը վերգտնելով, հայ ժողովուրդը ստանձնել է ինքնուրույն ուժեղ և հպարտ Հայաստան կերտելու պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որը մենք կրում ենք հպարտությամբ», - եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցերում Ֆրանսիայի նշանակալի ներդրումը՝ ՀՀ դեսպանն իր երախտիքի խոստքն ուղղեց ֆրանսահայերին՝ Հայոց նորանկախ պետականության առաջին իսկ օրերից ցուցաբերած աջակցության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]