Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Ucom-ի աջակցությամբ տեղի է ունեցել տարածաշրջանային ENOG RIPE NCC 12-րդ ինտերնետ համաժողովը

Ucom-ի աջակցությամբ տեղի է ունեցել տարածաշրջանային ENOG RIPE NCC 12-րդ ինտերնետ 
համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցային օպերատորների եվրասիական խմբի (ENOG) թվով տասներկուերորդ ամենամյա RIPE NCC տարածաշրջանային համաժողովը հոկտեմբերի 3-ից 4-ը կայացավ Երևանում:

«Որպես ENOG / RIPE NCC տարածաշրջանային համաժողովի պլատինե հովանավոր ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել առաջատար միջազգային և տարածաշրջանային փորձագետներին, ցանցային օպերատորներին, ծառայություններ մատուցողներին, ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին, մի խոսքով՝ մեր բոլոր գործընկերներին։ Այստեղ փորձի փոխանակման, ինտերնետ-համայնքի թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային մակարդակի կարևորագույն խնդիրների քննարկման համար փայլուն հնարավորություն է ստեղծված։ Քննարկման առանցքային թեմաներից մի քանիսը վերաբերում են նախևառաջ ազատ և անվտանգ մուտքին դեպի համացանց», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

«Այսօր անվտանգության խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ երկրի մակարդակով: Դրանք այնքան են գլոբալացել, որ լուծում կարող են ստանալ բացառապես միջազգային համագործակցության ու մեր ակտիվ մասնակցության արդյունքում», - կարծում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ՝ Սամվել Մարտիրոսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկման երկու օրերի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են մի շարք կարևոր թեմաների. ինչն է հնարավոր դարձնում DDoS-հարձակումները և ինչպես պայքարել դրանց դեմ; անցումը դեպի ինտերնետ պրոտոկոլի 6-րդ տարբերակ՝ IPv6, որը կոչված է լուծել այն բոլոր խնդիրները, որն ունի ներկայիս՝ IPv4 տարբերակը և որն արդեն ներդրված է Ucom ընկերության կողմից; գործակցությունը գիտական հանրության հետ; կոնվերգենտ առաջարկների պայմաններում DNS-տեխնոլոգիաների նոր հնարավորությունները և այլ խիստ մասնագիտական, սակայն վերջնական օգտագործողի համար չափազանց կարևոր խնդիրներ, որոնք պետք է ապահովեն ինտերնետի անվտանգությունն ու հասանելիությունը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում:

«Այս համաժողովը մինչ այդ տեղի է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, որոնցից են՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, իսկ այժմ նաև՝ Հայաստանը: Հանդիպման սրահում հավաքվել են ոլորտի 200 գիտակներ, ովքեր ունակ են գործնական քայլեր առաջարկել իրական բարեփոխումների համար», - ասել է RIPE NCC համաժողովի հանրային կապերի պատասխանատու՝ Սերժ Ռադովչիչը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ տրասպորտի, կապի և ՏՏ նախարար՝ Վահան Մարտիրոսյանը և ամերիկյան ինտերնետի ռահվիրա, մի շարք RFC-ների (Request for Comments) ու Unix ծրագրային ապահովման մի քանի համակարգերի հեղինակ՝ Փոլ Վիքսին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ