1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երգչուհի Բեթթին հայտնվել է միջազգային հանրագիտարանում

Երգչուհի Բեթթին հայտնվել է միջազգային հանրագիտարանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթիի անունն ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորում: Նմանատիպ հանրագիտարանում հայտնվելը Բեթթիի համար միջազգային կարգի ձեռքբերում է, իսկ Հայաստանի համար` ևս մեկ հաղթանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության հեղինակները ի դեմս Բեթթիի տեսնում են անհատականության, ում պատկանում է ապագան:

Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, միջպետական խմբագրական խորհրդի նախագահության որոշմամբ և ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջարկությամբ` Բեթթին, շնորհիվ իր արժանիքների և ձեռքբերումների, դարձել է այս աննախադեպ հանրագիտարանի հայ հերոսուհին: «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորը լույս կտեսնի հաջորդ տարվա հունվարին: Հատուկ ձեռքբերումների հասնելու շնորհիվ Բեթթին կարժանանա «Շնորհալի երեխա» մեդալի` անվանական վկայականով, և առաջին կարգի միջազգային դիպլոմի:

«Լավագույն մարդիկ» և «Շնորհալի երեխաներ» միջազգային հանրագիտարանների խմբագրությունն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ և ՀՀ մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացնում է «Հայաստանի շնորհալի երեխաները» նախագիծը: Նախաձեռնության շրջանակում մեր երկրի համար ստեղծված առաջին միջազգային գիրքը 2015 թ. լույս է տեսել «Կրթության մեջ լավագույնը» ամենամյա մեծ միջազգային հանրագիտարանի 5-րդ հրատարակության հետ և ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հայ տաղանդավոր մանկավարժներին և շնորհալի երեխաներին:

Հավելենք, որ միջազգային հանրագիտարանը 1999 թվականից լույս է տեսնում Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում, իսկ 2015-ից` նաև Հայաստանում: Հրատարակության հերոսներին առաջադրում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավարներ, գիտական և փորձագիտական համայնքների անդամներ: Տարեկան ավելի քան 10 միլիոն ընթերցող են հետաքրքրվում այս նախագծով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]