1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նոր գիրք» 3/25. «Պրեզիդենտի կատուն» և «Վերոնիկան որոշում է մեռնել»

«Նոր գիրք» 3/25. «Պրեզիդենտի կատուն» և «Վերոնիկան որոշում է մեռնել»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Գուրամ Օդիշարիա

«Պրեզիդենտի կատուն»


Վրացի բանաստեղծ, արձակագիր Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» ինքնատիպ կառուցվածքով և հետաքրքիր սյուժեով վեպ է, որում ներկայացվում ու բացահայտվում է մի ամբողջ ժամանակահատվածի համապատկեր՝ բնորոշ կերպարներով և ապրելակերպով: Վրացերենից թարգմանել է Անահիտ Բոստանջյանը: Երևան, «Անտարես», 2016, 232 էջ («Օտար գիր» մատենաշար):

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»


«Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը Պաուլու Կոելյուի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Այն պատմություն է մարդու մասին, ով որոշելով մեռնել՝ այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը: Երևան, «Անտարես», 2016, 240 էջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]