Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արենիում կայացավ գինու ավանդական փառատոնը

Արենիում կայացավ գինու ավանդական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արենի գյուղում 8-րդ անգամ կայացավ ավանդական Արենի գինու փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գինի արտադրող 18 կազմակերպությունները փառատոնի շրջանակներում ներկայացրեցին իրենց արտադրանքը:

«Areni Wine» փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով` տարեցտարի ավելանում են գինի արտադրող ընկերությունների և տնական գինի արտադրող անհատների քանակը: «Այս տարի 18 գինի արտադրող կազմակերպություն Հայաստանից ներկայացնում է իր արտադրանքը, ինչպես նաև 60 տնական գինի արտադրող անհատներ: Արցախից մասնակցում են 3 ընկերություններ, որոնցից մեկը զբոսաշրջային գործակալություն է»,- նշեց Նունե Մանուկյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով էլ` այսօրվանից Հայաստանում են Զբոսաշրջության համաշխպարհային կազմակերպության աֆիլացված անդամների կոնֆերանսին մասնակցող 25-ից ավելի երկրների շուրջ 70 պատվիրակներ, որոնց փոխնախարարն ուղեկցում էր գինու փառատոնին:

Փառատոնի միջոցառումների մեկնարկին նշվեցին մասնակից կազմակերպությունների անունները, ինչից հետո վերջիններիս կողմից բերված խաղաղը լցվեց տակառի մեջ, որում էլ աղջիկները սկսեցին, ըստ ավանդույթի, ոտքերով այն ճզմել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]