Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի տված խոստումները չկատարելու մեջ

Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի տված խոստումները չկատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է տված խոստումները չկատարելու մեջ: Եվրամիությունը խոստումներ էր տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Անհրաժեշտ է, որ հոկտեմբերին ուժի մեջ մտնի առանց վիզայի ռեժիմը, բայց Եվրոպան չի կատարում Թուրքիային տված իր խոստումները...այն, որ մենք 53 տարի սպասում ենք Եվրամիության մուտքի մոտ, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք մեզ վերաբերում»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը:   

Նա նշել է, որ Թուրքիան Եվրամիության վերաբերյալ իր խոստմանը միշտ տեր է եղել և եվրոպացիներից սպասում է անկեղծ ու բաց վերաբերմունքի:

«Մենք չունենք և չենք ունենա որևէ խնդիր այն չափանիշների հետ կապված, որոնք պահանջում է Եվրամիությունը` ոչ մարդու իրավունքների, ոչ խոսքի ազատության, ոչ այլ հարցերի հետ կապված: Մենք դրանք ընդունում ենք ոչ Եվրամիության պահանջներից ելնելով, այլ հանուն մեր քաղաքացիների: Եթե Եվրամիությունը Թուրքիային անդամակցության հնարավորություն տա, ապա մենք պատրաստ ենք, բայց այս խաղում մենք հասել ենք վերջին փուլին: Նրանցից է կախված կգնա՞ն առաջ Թուրքիայի հետ, թե ոչ»,-ասել է Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]