Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելառուսը բարձրացնում է ռուսական նավթը Եվրոպա տարանցելու համար վճարը

Բելառուսը բարձրացնում է ռուսական նավթը Եվրոպա տարանցելու համար վճարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը հոկտեմբերի 11-ից 50 տոկոսով կբարձրացնի իր տարածքով նավթամուղների միջոցով նավթի տարանցման համար վճարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, համապատասխան որոշման մեջ խոսվում է «Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» և «Պոլոցկտրանսնեֆտ Դրուժբա» ձեռնարկություններին պատկանող նավթամուղների ցանցի մասին:

Որոշումը հիմնականում առնչվում է Ռուսաստանից Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարիա և Ուկրաինա ուղղվող նավթամուղերին:

Ունեչա-Ադամովա ուղղությամբ տարանցման գինը կաճի գրեթե կրկնակի` մեկ տոննա նավթի դիմաց 267 ռուսական ռուբլուց բարձրանալով 400-ի, իսկ Ունեչա-Բրոդի ուղղությամբ գինը 114 ռուբլուց կդառնա 172 ռուբլի:

Բելառուսի տարածքով անցնում են «Դրուժբա» մագիստրալային նավթամուղի հյուսիսային և հարավային ճյուղերը, որոնցից յուրաքանչյուրի համար պատասխանատու են համապատասխանաբար «Պոլոցկտրանսնեֆտ»-ը և «Գոմելտրանսնեֆտ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]