Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև

Գերմանիայում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Շվերին քաղաքում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զանգվածային անկարգությանը մասնակցել է 40 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է օպերատիվ կերպով հեռացնել կոնֆլիկտի կողմերին: Դեպքի փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ «հասարակական կարգը խախտելու» հոդվածի հիմքով:

Չնայած քաղաքի կենտրոնում իրավապահ մարմինների կողմից ուժեղացված ռեժիմին, այնտեղ բախումներ հաճախ են տեղի ունենում: Իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվության համաձայն, քաղաքի կենտրոնում մշտապես հավաքվում են միգրանտների խմբեր: Հավաքվողները հիմնականում անչափահաս են:  

Օրեր առաջ մի քանի սիրիացիներ հարձակվել են օտարերկրացիների վրա և սպառնացել դանակով: Վեճի ժամանակ ծեծվել է տեղի բնակիչներից մեկը, ով փորձել է կանգնեցնել խուլիգաններին: Հարձակվողները ձերբակալվել էին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]