Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառումների սոցիալական բաղադրիչի շրջանակում օժանդակություն է ցուցաբերվել 264 ընտանիքների

 «Էրեբունի-Երևան 2798» միջոցառումների սոցիալական բաղադրիչի շրջանակում 
օժանդակություն է ցուցաբերվել 264 ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին մեկնարկել է անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 5-րդ օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նվերներով բեռնված մեքենաները, ծրագրի պատասխանատուների հետ միասին ուղղություն են վերցրել դեպի մայրաքաղաքի վարչական շրջանները:

Օրվա ընթացքում նվերներ կբաժանվեն 264 ընտանիքների: Ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ:

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 5 օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]