Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայում փրկարարը բարձրաձայն արտասվել է մեկ ամսական փոքրիկին փլատակների տակից հանելու ժամանակ

Սիրիայում փրկարարը բարձրաձայն արտասվել է մեկ ամսական փոքրիկին փլատակների տակից 
հանելու ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dailymail պարբերականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես փրկարարը, չկարողանալով զսպել իրեն, բարձրաձայն արտասվում է Սիրիայում հրթիռակոծությունների հետեւանքով փլատակների տակ մնացած 1 ամսական Մաարթուկին փրկելու ժամանակ:

«Նախորդ գիշեր ես շատ ուրախ էի: Դա շատ հուզիչ էր, քանի որ մենք փրկել ենք երեք մարդու կյանք` մորը եւ իր երկու մանկահասակ երեխաներին: Առաջին անգամը չէ, որ մարդկանց ենք փրկում, սակայն, երբ երեխաներ են լինում, դա շատ է ազդում մեզ վրա: Պատկերացրեք` դա մանկահասակ երեխա էր: Դա բնական է ուրախանալ նրա համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է փրկարար Աբու Քիֆահը, ով արժանացել է հերոսի կոչման:

Չնայած 29-ամյա փրկարարը երեխաներ չունի, նրա խոսքով` իրեն զգացել է որպես այդ երեխայի հայր:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպ քաղաքը, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում` 5 հայ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]