Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոցներ են վնասվել

Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոցներ են վնասվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DW-ն, Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհրդի տեղեկացմամբ, հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:

Հիվանդանոցը փակվել էր սեպտեմբերի 28-ի հրթիռակոծությունից հետո, նույն օրը վնասվել էր նաև քաղաքի M1 հիվանդանոցը: Երկու բժշկական հաստատություններն էլ լրջորեն վնասվել էին, մնացել առանց ջրի: Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրդը կարծում է, որ հիվանդանոցները հատուկ թիրախավորվել են: M10 հիվանդանոցի տնօրեն Աբու Ռաջաբի խոսքով` հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հիվանդներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հիվանդանոցների թիրախավորումներն անվանել է «ռազմական հանցագործություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]