Գեղամավանում քարոզարշավի ավարտից ժամեր առաջ կրակոցներ են հնչել
15:43, 1 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ավարտից ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կրակոցներ են հնչել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից, կրակոցների մասին հաղորդում է ստացվել քաղաքացուց: Դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Գեղամավան համայնքում ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մնացական Վարդանյանը եւ ինքնառաջադրված Վաչիկ Սաղաթելյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում