Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողությունների հետ

 Գարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Թուրքիայում քրդերի դեմ 
իրականացվող գործողությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում անցկացված խորհրդաժողովի ժամանակ Թուրքիայի հայազգի խորհրդարանական, դեմոկրատական-ժողովրդական կուսակցության անդամ Գարո Փայլանը խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի մասին:

«Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկիզբ` Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին: Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0.1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել, եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է պատգամավորը:

Նա զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության եւ այժմ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողությունների միջեւ:

«100 տարի առաջ հայերն էին ոչնչացվում, եւ նույն անմարդկային գաղափարախոսությունը շրջվել է քրդերի եւ բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են եւ նրանց «ահաբեկիչ» է անվանում: Էրդողանի խոսքով` նա շարունակելու է այդ պատերազմը՝ մինչեւ չոչնչացվի վերջին ահաբեկիչը: Դրա պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում»,- ընդգծել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]