Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Շեքսպիրագետները եւս մեկ անգամ վերհիշեցին անգլիացի հանճարին

Շեքսպիրագետները եւս մեկ անգամ վերհիշեցին անգլիացի հանճարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս մեկ օր Շեքսպիրի հետ. Գրականության և արվեստի թանգարանում Վիլյամ Շեքսպիրի 400-րդ տարելիցի կապակցությամբ օտարերկրացի եւ հայ գրականագետները հանդես եկան Շեքսպիրի եւ շեքսպիրյան բեմադրությունների մասին պատմող հետաքրքիր զեկուցումներով:

«Մենք գտնվում ենք այնպիսի մի թանգարանում, որտեղ պահպանվում է եւ հայ, եւ համաշխարհային շեքսպիրագիտության նշանավոր դեմքերի ժառանգությունը: Այն ամենն, ինչ  կապված է Շեքսպիրի հետ, առաջին հերթին խոսում է բարձր ճաշակի մասին: Եվ դա միայն այսօր չէ այդպես. դա այդպես է եղել 100, 200 տարի առաջ: Վերջին հարյուրամյակների ընթացքում մարդկությունը ավելի վեհ բան, քան Շեքսպիրի ստեղծագործությունները, դեռ չի տեսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Թանգարանը շեքսպիրագետներին եւ պարզապես Շեքսպիրի սիրահարներին ներկայացրեց «Շեքսպիրը հայ բեմում անցած 150 տարիների ընթացքում» խորագրով ցուցահանդես: Ներկաներին ցուցադրվեցին շեքսպիրյան ներկայացումներից հանդերձանքներ, որոնք կրել են հայ մեծ դերասանները` Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սիրանույշը, իրեր, որոնք օգտագործել են կերպարները կերտելիս, շեքսպիրյան գործեր, որոնք թարգմանվել են հայերի կողմից եւ այլն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]