Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հալեպում հայ զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորները 11-ն են

Հալեպում հայ զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորները 11-ն են

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով հայ զոհերի թիվը հասել է հինգի, իսկ վիրավորների թիվը` 11-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի տեղեկացմամբ զոհերն են` Արման Հինտոյանը, Միրեյ Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և Բիեր Հարիրոն:

Վիրավորների թվում են Գառնիկ Կարապետյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը, Մարի Կարապետյանը, Արա Արամյանը, Արշակ Պերեճիքլյանը, Հարութ Ավագյանը, Յագուպ և Ջորջ Հարիրոները:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա, ինչի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]