Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չեխիայի նախագահը կողմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմի դյուրացմանը

Չեխիայի նախագահը կողմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմի 
դյուրացմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ վիզային  սահմանափակումները խանգարում են Չեխիայի և Ռուսաստանի միջև բնականոն փոխազդեցությանը:

«Դեռեւս նախքան ԵՄ-Ռուսաստան պատժամիջոցային պատերազմի մեկնարկը ես կողմ էի արտահայտվում ռուսների համար վիզային ռեժիմի լիակատար չեղարկմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Չեխիայի նախագահը:

Նրա խոսքով` Չեխիայի կողմից ռուս քաղաքացիներին երկարաժամկետ վիզա չտրամադրելը պայմանավորված է անցյալի գործոններով.

«20 տարի առաջ մենք շատ էինք վախենում ռուսական, հիմնականում՝ ուկրաինական մաֆիայից: Այս երկրների վարձու մարդասպանները սպանում էին Չեխիայի ձեռներեցներին: Մենք այն ժամանակ միամտորեն կարծում էինք, որ վիզային ռեժիմ սահմանելը մեզ կազատի այդ խնդիրներից»,- ասել է Զեմանը:

Նախագահը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ: Նա ոչ մեկ անգամ է կողմ արտահայտվել ԵՄ պատժամիջոցների վերացմանը եւ ԵՄ-Ռուսաստան երկխոսության վերահաստատմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]