Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետական միջոցներով հիմնանորոգվում է Սեւանի մշակույթի պալատը

Պետական միջոցներով հիմնանորոգվում է Սեւանի մշակույթի պալատը

ԳԱՎԱՌ, 30  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին մոտ 1 ամիս առաջ սկսվել եւ ընթանում են Սեւան քաղաքի մշակույթի պալատի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնից, Սեւանի մշակույթի պալատի հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար այս տարի հատկացվել է մոտ 50 միլիոն դրամ:

Այդ գումարի շրջանակներում նախատեսված է իրականացնել մշակույթի պալատի լուսամուտների ամբողջական փոխարինումը նորերով: «Մոտ 1 ամսվա ընթացքում շինարարները կատարել են այս տարվա համար նախատեսված աշխատանքների ընդհանուր ծավալի մոտ 25 տոկոսը:Սահմանված ժամկետում կկատարվեն լուսամուտների տեղադրման աշխատանքները, իսկ եկող տարվա ընթացքում տրամադրվելիք միջոցներով հնարավոր կլինի ավարտել հիմնանորոգման հետ կապված մյուս աշխատանքները»-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Սեւանի մշակույթի պալատում ընթացող շինտեղամաս է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ նկատված թերությունները վերացնելու համար տվել համապատասխան հանձնարարականներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]