Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Վահան Մարտիրոսյանն կարևորել է ճանապարհների սպասարկման բարձր որակի ապահովումը

Նախարար Վահան Մարտիրոսյանն կարևորել է ճանապարհների սպասարկման բարձր որակի 
ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է նախարարության ենթակայության տակ գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին է ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացնում են ճանապարհներն սպասարկող 34 ճանապարհաշինական
ընկերությունները: Նշվել է, որ արդեն մեկնարկել են ճանապարհների ձմեռային սպասարկման և պահպանման նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, կարևորելով ճանշինների գործունեությունը, ընդգծել է ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։

Ճանշինների ղեկավարների հիմնական մտահոգությունները կապված էին ճանապարհների վիճակի հետ։ Նրանց խոսքով՝ 10-15 և ավելի տարիներ չհիմնանորոգված ճանապարհներից շատերի ծածկն այնքան է քայքայված, որ սպասարկման աշխատանքներն անարդյունավետ են։ Իսկ սողանքային հատվածներում ուղղակի հնարավոր չէ ընթացիկ նորոգման աշխատանքներով ճանապարհները նորմալ վիճակում պահել։

Նախարար Վ. Մարտիրոսյանը նշել է, որ բարձրացված խնդիրներն ուշադրության կենտրոնում են և, ըստ անհրաժեշտության, կախված բյուջեի հնարավորություններից, այդ ճանապարհներն աստիճանաբար կներառվեն
հիմնանորոգման ծրագրերում։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ճանապարհաշինական ընկերությունների կողմից 2016թ. սպասարկվում է 3375.1 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհ։ Առանձին պահպանման են հանձնված ռազմավարական և տնտեսական նշանակության 3 թունել և 5 կամուրջ։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]