Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Տալի հուշամրցաշարի առաջատարի հետ

Արոնյանը սևերով  ոչ-ոքի խաղաց Տալի հուշամրցաշարի առաջատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Մոսկվայում  անցկացվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչիի հետ պարտիան ավարտվել է 43-րդ քայլին։ Լևոն Արոնյանը այս հուշամրցաշարի բոլոր չորս հանդիպումներն էլ ավարտել է ոչ-ոքի՝ վաստակելով երկու միավոր։

Մրցաշարի չորրորդ տուրի մյուս չորս պարտիաները դեռ շարունակվում են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայից, երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում էին Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին, ովքեր վաստակել էին 2,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով ետ էր մնում և երրորդ հորիզոնականում  ընթանում Վիշվանաթան Անանդը, իսկ Լևոն Արոնյանը վաստակել էր 1,5 միավոր և կիսում էր 4-7-րդ հորիզոնականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]