Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերահրատարակվել է Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրականը

Վերահրատարակվել է  Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրականը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ճանաչված նկարչուհի Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների գրքի շնորհանդեսը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, արվեստագետները, քույրերի արվեստի երկրպագուները:

Մարիամ Ասլամազյանի կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Նրա ստեղծագործությունները այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի և մասնաճյուղերի, Մոսկվայի, Պետերբուրգի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: Սակայն, նրա աշխատանքների ամենաամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

«Նկարչուհին ապրել է մոտ մեկ դար՝ վրձինը ձեռքին« իսկ կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է իր «Կյանքի դավթարը» պատումների գիրքը: Նա իրեն բնորոշ անկեղծ շարադրանքի միջոցով, իր անձնական դիտարկումներով վերլուծել է իր՝ որպես կնոջ, ապրումները, պատմել կյանքի բարդ, դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր տաղանդավոր մտավորական-ընկերներ Մարտիրոս Սարյանի« Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի« Ինդիրա Գանդու և այլոց հետ իր հանդիպումների թանկ հուշերին: Գրքում նա իր տեսանկյունից վերանայել է նաև Խորհրդային և հետպատերազմյան տարիները` փորձելով իր վերաբերմունքն արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:

Պատումների գիրքը առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին Մոսկվայում` Մարիամ Ասլամազյանի միջոցներով, սահմանափակ քանակությամբ: 2016 թվականին «Կյանքի դավթար» ինքնակենսագրականը վերահրատարակվել է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանի միջնորդությամբ և Մարիամ Ասլամազյանի զարմուհի Գայանե Նիկողոսյանի աջակցությամբ: Գրքում առաջին անգամ տեղ են գտել նաև Գայանե Նիկողոսյանի հոր՝ ճանաչված քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուշերը Մարիամ Ասլամազյանի մասին, ինչը յուրահատուկ կերպով խորհրդանշում է երկու նշանավոր արվեստագետ ընտանիքների՝ Ասլամազյանների և Նիկողոսյանների կապը:

Գրքի շնորհանդեսին իրականացվեց նաև վաճառքը« որի հասույթը ուղղվելու է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բարենորոգման աշխատանքներին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]