Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը «ՎՏԲ 24» բանկի ղեկավարի հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր

ՀՀ վարչապետը «ՎՏԲ 24» բանկի ղեկավարի հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎՏԲ 24» բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովին:

Վարչապետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման և իրականացման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով, արտաքին աշխարհին առաջարկելու համար: Գնահատելով բանկի ղեկավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի գործարար դաշտում ներդրումային ծրագրերին աջակցելու հարցում, Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ են համարժեք արձագանքներ բիզնես հատվածի ազդակներին:

Միխայիլ Զադորնովը նշել է, որ իր գլխավորած բանկն ունի բազմակողմ ծրագրեր և պատրաստվում է ընդլայնել գործունեությունը երկրի տնտեսության տարբեր ոլորտներում: Ընդգծելով բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման կարևորությունը՝ «ՎՏԲ 24» բանկի նախագահը համոզմունք է հայտնել, որ կառավարությունը տնտեսության ոլորտում կցուցաբերի ավելի ճկուն մոտեցումներ՝ համահունչ ներդրողների շահերին: Միխայիլ Զադորնովն ընդգծել է, որ բանկը կդիտարկի նաև տնտեսության առանձին ճյուղերում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լրացուցիչ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Միխայիլ Զադորնովն անդրադարձել են «ՎՏԲ» բանկի գործունեությանը և քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]