Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպում զոհված չորս հայերի անունները հայտնի են

Հալեպում զոհված չորս հայերի անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով վիրավորված Միրեյ Հինտոյանը կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպ «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքի էջը, Միրեյի մահվան մասին հայտնել են Հալեպի շտապօգնության ծառայությունից: Միրեյ Հինտոյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան զոհված Արման Հինտոյանի քույրն էր: Զոհվածների թվում են նաև Ծիլա Ճապաղջուրյանը և Յասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը:

Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը և Ծովիկ Գապիքյանը: Թեթև վիրավորվել են Պեթի Լախոյանը-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմանյանը և Մարի Կարապետյանը, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա, ինչի հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]