Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

18 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական

18 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումները՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Լյուքսեմբուրգի և սեփական հարկի տակ ընդունելով Ուելսի հավաքականներին: Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հավաքական է հրավիրել հետևյալ 18 ֆուտբոլիստներին.

 Դարպասապահներ

Արման Մելիքսեթյան «Արարատ»

 Գրիգոր Մակարյան «Բանանց»

Պաշտպաններ

 Արամ Շահնազարյան «Փյունիկ»

Արմեն Մանուչարյան «Փյունիկ»

Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»

 Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»

Գևորգ Խուլոյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

 Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

 Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»

Օրբելի Համբարձումյան «Բանանց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]