Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 11.2 միլիոն դոլարի առք և վաճառք

Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 11.2 միլիոն դոլարի առք և վաճառք

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 74 մլն 266 դոլար 473.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 79 մլն 483 հազար 950 ԱՄՆ դոլար 474.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11 մլն 233 հազար 929 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 643 հազար 755 եվրո 529.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 11 մլն 660 հազար 506 եվրո 533.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 253 մին 268 հազար 074 ՌԴ ռուբլի 7,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 441 մլն 636 հազար 866 ՌԴ ռուբլի 7,49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.2 մլն ԱՄՆ դոլար 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]