1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում չաշխատող վարկերի մեթոդաբանությունը

Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում չաշխատող վարկերի մեթոդաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը 10 տոկոսից ցածր է: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: «Բայց չաշխատող վարկերի հետ կապված՝ մենք պետք է հաշվի առնենք մեթոդաբանական լուրջ տարբերությունները, որոնք շատերը հաշվի են առնում: Մենք ձեզ միշտ ներկայացնում ենք վերահսկողական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն, որոնք չափից դուրս խիստ մոտեցում են ենթադրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գրիգորյանը:

Մանրամասնելով ասվածը՝ մասնագետը պարզաբանեց՝ եթե վարկը թեկուզ մեկ օր չի մարվել, վերահսկողական տեսանկյունից վարկը համարվում է չաշխատող: Նրա խոսքով՝ դա ներառում է մեկ օր և ավել ժամկետանց բոլոր վարկերը:

Նրա գնահատմամբ՝ չաշխատող վարկերի մեթոդոլոգիան չի փոխվել, բայց փոխվել է վարքագիծը: Մեծացել է մինչև 90 օր ժամկետանց վարկերի քանակը, որոնք շուտ հետ են վերադառնում: «Այսինքն, վարկը կարող է դառնալ ժամկետանց, սակայն մի քանի օր անց կրկին վերադառնալ ստանդարտ վարկերի դասին: Նման երևույթների հաճախականությունն է մեծացել»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ եթե վերցնենք միջազգայնորեն ընդունված տարբեր մեթոդաբանություններ, մինչև 30 օր ժամկետանց վարկերը կարող են ընդհանրապես որևէ դասի չդասվել ու համարվել ստանդարտ վարկ: Սակայն Հայաստանի Կենտրոնական բանկը, զուտ բանկային արդյունավետ վերահսկողության տեսանկյունից ելնելով, ավելի պահպանողական մոտեցում է ցուցաբերում, որպեսզի հնարավոր լինի բանկերի համար ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]