Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկել է շեքսպիրագետների միջազգային համաժողովը

Հայաստանում մեկնարկել է շեքսպիրագետների միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շեքսպիր 400-հարատևության առեղծվածը» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը նվիրված էր Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 30-ին Հայ շեքսպիրյան ընկերության, Ամերիկյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ գիտաժողովի բացումը: Մասնակցում էին մի շարք հեղինակավոր մասնագետներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հունաստանից, Սերբիայից, Ռումինիայից, Հարավային Կորեայից, Հորդանանից, Օմանից, Հայաստանից և այլ երկրներից:

Հայ Շեքսպիրյան ընկերության հիմնադիր Հասմիկ Սեյմորի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում Շեքսպիրի մահվան 400-ամյակին նվիրված փառատոններ, ներկայացումներ և տարբեր միջոցառումներ են իրականանում, և իրենց նպատակն է եղել նման մի բան էլ Հայաստանում կազմակերպել: Քանի որ, ըստ ընկերության հիմնադիրի, Հայաստանում, կարծես թե, շեքսպիրագետների նոր սերունդ չկա:

«Ամեն ինչ սկսվում է մի մարդուց: Մեկը պետք է սկսի, որ բոլորը միանան: Այս միջոցառմանը հրավիրված մարդիկ տարբեր երկրների ներկայացուցիչ-շեքսպիրագետներ են, ովքեր ամբողջ աշխարհով մեկ դասախոսություններ են անցկացնում, մասնակցում են միջազգային համաժողովների: Զգալով, որ Հայաստանը բավականին հետ է մնացել այդ միջոցառումներից, մենք նախաձեռնեցինք կազմակերպել գիտաժողովը Հայաստանում: Այն ուսանողության համար է»,-նշեց Հասմիկ Սեյմորը:

Նրա խոսքով՝ հայերը միշտ ունեցել են Շեքսպիրի հրաշալի թարգմանություններ:  Գիտաժողովի ընթացքում, երբ ուսանողներն ընթերցեցին Շեքսպիրի ստեղծագործությունները հայերենով և անգլերենով, բոլորի համար շատ ավելի հաճելի էր հայերեն տարբերակը:

Հոկտեմբերի 1-3-ը ժամը 09:30-13:30-ը գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենան զեկուցումներ, որտեղ կներկայացվի նաև Շեքսպիրի 400-ամյակին նվիրված հատուկ ցուցահանդես:  Զեկուցումների ժամանակ տարբեր երկրի ներկայացուցիչներ կներկայացնեն Շեքսպիրը թարգմանություններում,  բեմադրությունները տաճարներում, թատրոններում և այլ հետաքրքիր փաստեր՝ թե Շեքսպիրի, թե բեմադրությունների, և թե նրա ստեղծած կերպարների մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]