1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն»-ը կունենա չորս վազքուղի

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն»-ը կունենա չորս վազքուղի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոկա-Կոլա Ընկերությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին ազդարարեցին «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» նախագծի մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ակտիվ ապրելակերպի և վազքի մշակույթի զարգացմանը: 

«Ուրախ եմ նշել, որ Երևանի կիսամարաթոնը դարձել է կարևոր իրադարձություն. մեր մրցավազքն ընդգրկվել է միջազգային մարաթոնների օրացույցում և տարածաշրջանի ամենամեծ և հայտնի միջոցառումներից է: Նախորդ տարի կիսամարաթոնին 37 երկրից մոտ 1500 վազորդ է մասնակցել: Այս տարի է՛լ ավելի ակտիվ մասնակցություն ենք ակնկալում: Մեզ համար հատկապես կարևոր է տարածել միջոցառումն ամբողջ աշխարհի հայ համայնքի շրջանում, քանի որ մեր հիմնական նպատակներից է Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին սփյուռքի ներգրավվածության խթանումը՝ տարբեր նախաձեռնությունների ու ծրագրերի մշակման ու ներդրման միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: 

«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնն» ունի երկու բաղադրիչ. վազքի զարգացման ծրագիր՝ վազորդների համար օգոստոսից մինչև նոյեմբեր կազմակերպվող բաց դասընթացների շարք, և   «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» մրցավազքը, որը տեղի կունենա Հոկտեմբերի 16-ին: 

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց հենց այս նախագծին աջակցելու հիմնական շարժառիթները. 

««Կոկա-Կոլա Ընկերությունը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում իր սպառողների և այն համայնքների բարեկեցությունը որտեղ գործունեություն ենք ծավալում:Համայնքային բարեկեցությունը, մասնավորապես՝ ակտիվ և առողջ ապրելակերպը, մեր գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքային ուղղություններից է: Մենք ոչ միայն ակտիվորեն աջակցում ենք միջազգային սպորտային միջոցառումների, ինչպիսիք են ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգան, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Օլիմպիական խաղերը, այլև ձգտում ենք խրախուսել տեղական սպորտային նախաձեռնությունները: Շատ ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը: Մի կողմից, այն լիովին համապատասխանում է Հայաստանում ակտիվ ապրելակերպը խթանելու մեր նպատակին, մյուս կողմից՝ «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը» տոնակատարություն է, որը միավորում է բոլորիս և լավ տրամադրություն պարգևում»: 

Կիսամարաթոնը բաց է և պրոֆեսիոնալ, և սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Վերջին տարիներին կիսամարաթոնը դարձել է կարևոր սպորտային միջոցառում՝ ներգրավելով աշխարհի տարբեր ծայրերից բազում մասնակիցների, որոնք գալիս են Հայաստան՝ վազքարշավին իրենց լավագույնս դրսևորելու համար: 

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնն» ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում: Բացի այդ Կիսամարաթոնի մասնակիցները հնարավորություն ունեն աջակցել ընտրված 4 բարեգործական նախագծերին՝ գրանցման հայտերը լրացնելիս առցանց նվիրատվություն կատարելով:

«Կիսամարաթոն նախագծի նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է` միաժամանակ հիմք ստեղծելով միջազգային ամենամյա մարաթոնի մեկնարկի համար: Այն այդպիսով նպաստում է մայրաքաղաքում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում մարզական զբոսաշրջության զարգացմանը: Մեզ համար ողջունելի է, որ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի Կիսամարաթոնի կազմակերպմանն աջակուցում են մասնավոր ընկերություններ՝ իրենց ներդրումն ունենալով այս կարևոր գործում»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը: 

Կիսամարաթոնը հմտորեն կազմակերպված միջոցառում է, որը հավաստագրված է միջազգային մարաթոնների ասոցիացիայի կողմից և ունի միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի: 

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Ինեկոբանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը, «Փաբլիսիս Արմենիա» գործակալությունը, «ԲԱՐՐԻ» ընկերությունը և «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]