Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դերասան Ռոբերտ Փաթինսոնը մասնակցել է Dior-ի գովազդային արշավին

Դերասան Ռոբերտ Փաթինսոնը մասնակցել է Dior-ի գովազդային արշավին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը մասնակցել Է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտնել Է WWD –ն: Նկարահանումները տեղի են ունեցել գիշերը՝ Փարիզի փողոցներում. ֆոտոշարքի հեղինակը դարձել Է Կառլ Լագերֆելդը:

Լուսանկարներն արվել են սեւ-սպիտակ գամմայով եւ հիշեցնում են նուաղ ժանրի ֆիլմերը:

«Ես պաշտում եմ գիշերը փողոցում լուսանկարելը: Օրվա այդ ժամանակ քաղաքը ստուդիայի Է վերածվում բաց երկնքի տակ»,-խոստովանել Է դիզայները:

Փաթիսոնը լայն ճանաչում Է ստացել որպես Էդվարդ Կալենի դերակատար «Մթնշաղ» վամպիրյան սագայում: Նա նաեւ նկարահանվել Է Հարի Փոթերի մասին ֆրանշիզայում, «Ջուր փղերին», «Փոքրիկ բարեկամը» եւ այլ ժապավեններում: Դերասանն ինքն Էլ զբաղվում Է հագուստի արտադրությամբ: Սակայն խոսքն առայժմ սեփական բրենդի ստեղծման մասին չԷ:    

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:

Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը: 

2016 թվականին Dior-ը թողարկել Է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված Էր կաթնային կոկտեյլներին:

Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա  Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]