1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում 2017-ին 33 շրջան եւ քաղաք կզրկվեն սուբսիդավորումից

Ադրբեջանում 2017-ին 33 շրջան  եւ քաղաք կզրկվեն սուբսիդավորումից

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրի բյուջեն հայտնվել է ծանր վիճակում, եւ պետությունը հետեւողականորեն կրճատում է պետական բյուջեից կատարվող արտաքին եւ ներքին ծախսերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` 2017 թվականին պետական բյուջեից երկրի տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր  սուբսիդավորումը կկազմի բյուջեի 10.6 տոկոսը, որը նախորդ տարվա համեմատ 743.5 մլն մանաթով, կամ 42.7 տոկոսով պակաս է:

Այս ամենի արդյունքում, Ադրբեջանի 33 քաղաք եւ մարզ ստիպված կլինեն 2017 թվականի ընթացքում իրենց ծախսերը հոգալ տեղերում գոյացած ՏԻՄ բյուջեներից:

2017 թվականին պետական բյուջեից տեղական ծախսերի համար նախատեսվում է 718.3 մլն մանաթ, որը 2016 թվականի համեմատ 820 մլն մանաթով, կամ 53.3 տոկոսով պակաս է:

Ադրբեջանի պետական բյուջեում 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծախսերի եւ մուտքերի միջեւ ճեղքվածքը կազմել է 1 մլրդ 67 մլն մանաթ, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 2,8 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]