Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը հույս ունի, որ Պապի այցն Ադրբեջան և Վրաստան խաղաղություն կբերի տարածաշրջանին

Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը հույս ունի, որ Պապի այցն Ադրբեջան և Վրաստան 
խաղաղություն կբերի տարածաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը հույս ունի, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցն Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանում խաղաղություն կբերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոգևոր առաջնորդը խոսել է «Վատիկանի ռադիոյի» հետ զրույցում:

Մինասյանն ընդգծել է, որ Հռոմի պապն իր ուսերին ծանր աշխատանք ունի տանելու: «Նա պարտավորված է աշխատել մի հասարակության հետ, որտեղ խոսում են իրավունքների մասին, սակայն հենց նրանք են այն անձինք, ովքեր խախտում են մարդկային հասարակության իրավունքները: Հռոմի պապը պետք է անցնի այդ բոլոր վայրերով և խոսի իրականության մասին, պաշտպանի իրավունքները, ազատությունն ու խաղաղություն տա բոլորին: Մենք կորցրել ենք այս երեք բառերի իմաստը և պետք է նորից դա վերականգնենք»,- ասել է արքեպիսկոպոսը:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու մասին Պապի կոչին` նա նշել է, որ թեպետ կառավարությունները խաղաղությանն ուղղված քայլեր են ձեռնարկում, սակայն կարելի է անել ավելին: «Խաղաղությանն ուղղված աշխատանք տարվում է, սակայն ես հուսով եմ, որ Սրբազան Քահանայապետի` Ադրբեջան կատարելիք այցը կքաջալերի նրանց ընդունելու իրականությունը, քանի որ այս աշխարհում բոլորս անցավորներ ենք: Ոչ ոք այս երկրի վրա որևէ բան չունի: Հետևաբար անօգուտ է ունենալ պատերազմ ժողովուրդների միջև, որոնք կարող էին բնակվել խաղաղ և երջանիկ»,- ասել է արքեպիսկոպոսը:

Մինասյանը խոսել է նաև այն մասին, որ հայերի ներկայությունը Վրաստանում շատ հին պատմություն ունի: «Այս երկրի հետ հարաբերությունները շատ հին են և հաստատուն, քանի որ Թբիլիսին դարեր ի վեր եղել է հայերի քաղաք: Շատ նորմալ է տեսնել հայերին այս երկրում»,- նշել է նա: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ Վրաստանի հայկական համայնքը կարող է դառնալ կամուրջ խաղաղ բանակցությունների համար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]