Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում տնտեսված միջոցների հաշվին հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 14 դպրոցներում

Գեղարքունիքի մարզում տնտեսված միջոցների հաշվին հիմնանորոգման աշխատանքներ են 
ընթանում 14 դպրոցներում

ԳԱՎԱՌ, 30  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի 14 հանրակրթական դպրոցներում նույն հաստատությունների կողմից տնտեսված միջոցների հաշվին սեպտեմբերի կեսերից սկսվել եւ ընթանում են հիմնանորոգման տարաբնույթ աշխատանքներ, որոնց ավարտի ժամկետ է սահմանված այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության  ճարտարապետաշինարարական բաժնից, Սեւան քաղաքի Գագարինավան թաղամասի միջնակարգ դպրոցում 7 միլիոն 882 հազար դրամի, Լճաշենի միջնակարգ դպրոցում՝ 6 միլիոն 500 հազար դրամի հատկացմամբ  իրականացվում են նոր պատուհանների տեղադրման աշխատանքներ: Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցում 19 միլիոն 360 հազար դրամի շրջանակում իրականացվում են մարզադահլիճի ջեռուցման, հատակի հարդարման եւ մեկ մասնաշենքում նոր պատուհանների տեղադրման աշխատանքներ: Վարսերի միջնակարգ դպրոցում 4 միլիոն 939 հազար դրամի ներդրմամբ արդեն ավարտվել են նոր պատուհանների եւ մուտքի դռան տեղադրման աշխատանքները: 18,9 միլիոն դրամի ներդրմամբ հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի սանհանգույցները եւ դասասենյակները, 11 միլիոն 875 հազար դրամի ներդրմամբ՝ Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի 1 մասնաշենքի տանիքը եւ սանհանգույցները, 12 միլիոն դրամով հիմնանորոգվում են Ծովակի միջնակարգ դպրոցի սանհանգույցները, կառուցվում արտաքին կոյուղագիծ եւ կեղտաջրերի հավաքման հոր:

Աստղաձորի միջնակարգ դպրոցում 16 միլիոն դրամի, Արծվանիստի միջնակարգ դպրոցում 19,6 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվում են սանհանգույցները եւ կառուցվում կոյուղու արտաքին ցանցեր, կեղտաջրերի հավաքման հորեր: Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցում  տնտեսված 10 միլիոն դրամի շրջանակում կհիմնանորոգվեն սանհանգույցները եւ կկառուցվի մարզադահլիճի հատակը, 17,6 միլիոն դրամի հաշվին Լիճքի միջնակարգ դպրոցում կկառուցվի արտաքին կոյուղագիծ, կհիմնանորոգվեն սանհանգույցները, կտեղադրվեն նոր պատուհաններ: 11,1 միլիոն դրամով Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում կհիմնանորոգվեն սանհանգույցները, դասասենյակները, կտեղադրվեն նոր պատուհաններ, կկառուցվի արտաքին կոյուղագիծ: 10, 3 միլիոն դրամի ներդրմամբ Ձորագյուղի հիմնական դպրոցում իրականացվում են դասասենյակների նոր դռների տեղադրման, ջեռուցման համակարգի նորոգման եւ ներքին հարդարման աշխատանքներ: 18,5 միլիոն դրամով Ծակքարի միջնակարգ դպրոցում հիմնանորոգվում են սանհանգույցները, կառուցվում կոյուղագծի արտաքին ցանց եւ կեղտաջրերի հավաքման հոր: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվությամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շինարարական աշխատանքները դիտարկելու նպատակով  երեկ աշխատանքային այց է կատարել  Գագարինավանի եւ Լճաշենի  միջնակարգ, Սեւան քաղաքի թիվ 1 եւ 3 հիմնական դպրոցներում ու Սեւան քաղաքի մշակույթի պալատ: Ինչպես մարզպետին տեղերում ներկայացրել են շինարարական կազմակերպությունների պատասխանատուները՝  շինարարություններն ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան, առանց խոչընդոտների եւ կավարտվեն սահմանված ժամկետներում: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տեղում դիտարկել է շինարարությունների ընթացքը, նկատված թերություններն ուղղելու համար տվել հանձնարարականներ: Մնացած շինտեղամասերում Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կկատարի մոտակա օրերի ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]