Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

Ճապոնիայում Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օսակա քաղաքի Ազգային ազգաբանության թանգարանում սեպտեմբերի 29-ին բացվեց «Խաչքարերի պատմությունը - Հայկական Խաչը և Քարը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ցուցահանդեսի համադրման աշխատանքներն իրականացվել են Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսում ներկայացված են փայտե և քարե խաչքարեր, հայկական զարդանախշ ափսեներ՝ Ազգաբանության թանգարանի հավաքածուից, ինչպես նաև հատուկ բերված Հայաստանից։ Ներկայացված է նաև մեծ մյուռոնաման՝ Հալեպի հայկական եկեղեցուց: Ցուցահանդեսի մաս են կազմում Նորադուզի խաչքարերի չորս կրկնօրինակներ, որոնք ստեղծվել են պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի կողմից։

Ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ ձևով պատմում են հայ ժողովրդի և Հայաստանի քրիստոնեական պատմության, հայկական համայնքներում խաչքարի արվեստի ձևավորման, զարգացման ու տարածման մասին:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Ազգային Ազգաբանության թանգարանի տնօրեն Կենիչի Սուդոն, սույն թանգարանի պրոֆեսոր Միցուհիրո Շինմենը, Կիոտո Սեյկա Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կունիտո Նագաոկան և թանգարանագետ Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 11-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]