1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արամ Ա կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը հանդիպել են Վաշինգտոնում

Արամ Ա կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը հանդիպել են Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Արամ Ա կաթողիկոսն ու Նալբանդյանը քննարկել են Հայաստանի միջազգային հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Հ.Յ.Դ. բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետն ու Նալբանդյանը միասին ճաշել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]