Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երուսաղեմում սկսվել Է Պերեսին հրաժեշտի պետական արարողությունը

Երուսաղեմում սկսվել Է Պերեսին հրաժեշտի պետական արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում սկսվել Է Իսրայելի իններորդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին հրաժեշտի պետական արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արարողության հրապարակված ծրագրի համաձայն՝        դրա ընթացքում ելույթ կունենան Իսրայելի Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլի Էդելշտեյնը, ԱՄՆ-ի նախկին եւ գործող նախագահներ Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման, Շիմոն Պերեսի որդիները՝ Հովնաթանը եւ Նեհեմիան, ինչպես նաեւ իսրայելցի հայտնի գրող եւ Իսրայելի նախկին նախագահի ընկեր Ամոս Օզը:

Սգո արարողությանը մասնակցում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Պետական արարողությունից հետո Պերեսը հողին կհանձնվի Երուսաղեմում Իսրայելի հուշահամալիր-գերեզմանատանը՝ Ազգային ղեկավարների ծառուղում:

Իսրայելի քաղաքականության պատրիարքին հրաժեշտ տալու համար Երուսաղեմ են ժամանել աշխարհի տասնյակ ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Նիդեռլանդների Բեատրիս թագուհին, Իսպանիայի Ֆիլիպ թագավորը, Ուելսի արքայազն Չառլզը, ինչպես նաեւ արաբական երկրների ներկայացուցիչները՝ Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասը եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:

Շիմոն Պերեսը վախճանվել Է կյանքի 94-րդ տարում Թել Ավիվի մերձակա «Թել խա Շոմեր» հիվանդանոցում: Նա Իսրայելի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2007 թվականից մինչեւ 2014 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]