Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձևի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բանաձևում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգության մասին իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին՝ նման ոճիրների կրկնությունը կանխելու համար:

Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 108-րդ խորհուրդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]