Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆիլիպինների նախագահը նոր սկանդալային հայտարարություն Է արել՝ իրեն համեմատելով Հիտլերի հետ

Ֆիլիպինների նախագահը նոր սկանդալային հայտարարություն Է արել՝ իրեն համեմատելով Հիտլերի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նոր սկանդալային հայտարարություն Է արել՝ իրեն համեմատելով Հիտլերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, Դուտերտեն ասել Է, թե քննադատներից ոմանք իրեն ներկայացնում են որպես «Հիտլերի զարմիկ»: Նշելով, որ Հիտլերը միլիոնավոր հրեաների Է սպանել, նախագահն ասել Է. «Ֆիլիպիններում երեք միլիոն թմրամոլ կա: Ես երջանիկ կլինեի՝ սպանելով նրանց: Եթե Գերմանիան Հիտլեր ունի, Ֆիլիպիններն ունեն…»: Այս խոսքերն ասելուց հետո Դուտերտեն դադար Է առել եւ մատնանշել Է իրեն, գրում Է գործակալությունը:  

Սա Ֆիլիպինների ղեկավարի՝ տարակարծությունների տեղիք տվող առաջին հայտարարությունը չԷ: Չինաստանում G20-ի գագաթնաժողովի նախօրեին նա «շանորդի» Էր անվանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, իսկ այնուհետեւ «գրողի ծոցն ուղարկել» Եվրամիությանը այն բանաձեւի ընդունումից հետո, որը դատապարտում Է թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի նրա մեթոդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]