Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարսահարդարման դասընթացին մասնակցած կին դատապարտյալները ստացել են վկայականներ

Վարսահարդարման դասընթացին մասնակցած կին դատապարտյալները ստացել են 
վկայականներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասում օրերս տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հիմնարկի աջակցությամբ բանտի ուսումնական մասում վերանորոգվել և կահավորվել է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով հագեցած մասնագիտական սենյակ:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացվող՝ «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում:

Ազատազրկված 8 կին դատապարտյալներ հաջողությամբ ավարտեցին վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը և սեպտեմբերի 28-ին ստացան վկայականներ:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայի դեսպանն ու հյուպատոսը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության, «Աբովյան» ՔԿՀ-ի և «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, դասընթացի կազմակերպիչները:

Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած կանայք ցուցադրեցին իրենց ձեռք բերած հմտությունները՝ կատարելով կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, հյուսքեր և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]