1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Տոն տեխնոլոգիական հայության համար». «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը բացված է

«Տոն տեխնոլոգիական հայության համար». «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը բացված 
է

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում պաշտոնապես բացվեց «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը և Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Բացումից առաջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսի այս տարվա հիմնական շեշտադրումները լինելու են կրթական, քանի որ առկա է լուրջ մասնագետների պակասի հետ: Նրա խոսքով` այս շեշտադրումներն առավել կարևորվում են ապրիլյան պատերազմից հետո:

Նախարար Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհին ցույց տալու բան ունի: «Բացի նրանից, որ Հայաստանում մենք կազմակերպում ենք նման միջոցառումներ, մեր մասնագետները մասնակցություն են ունենում ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովներին: Վստահ եմ, որ մենք դեռ նոր հաջողություններ կունենաք»,- ասաց նա:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով:

Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:

ԴիջիԹեքի շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից կանցկացվի մրցույթ տեխնոլոգիական բոլոր ստարտափների համար: Կանցկացվի նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ ԱՐՓԱ-ի կողմից:

Եռօրյա տոներին կլինի նաև Robofest ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող մոտ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]