1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կհամալրվի նորագույն սարքավորումներով

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կհամալրվի նորագույն 
սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վ. Ա. Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի և իրանական «Վարան Պարտո Դարման» բաժնետիրական ընկերության միջև հուշագիր է կնքվել։ Փաստաթուղթը նախատեսում է մասնագետների վերապատրաստում և կենտրոնը ճառագայթային բժշկության նոր սարքավորումներով հարստացում:

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը միակն է հանրապետությունում։ Մենք տարեկան կատարում ենք մոտավորապես 4000 վիրահատություն, քիմիոթերապիայի 5500 կուրսեր եւ 1500-2000 ճառագայթային բուժում։ Դրա հետ մեկտեղ 25.000 քաղաքացիներ մեր կենտրոնում արդեն երկար տարիներ ստանում են իրենց շարունակական բուժումը եւ գտնվում են դիսպանսեր հսկողության տակ։ Այս հուշագիրը, որ մենք ստորագրում ենք, նվիրված է երկու կազմակերպությունների միջև գործընկերությանը և ճառագայթային բժշկությանը։ Այսօրվա պահանջներից ելնելով, ճառագայթային բժշկությունը զարգացնելու համար սկսեցինք փնտրել գործընկերներ, որոնց հետ կկարողանանք համագործակցել և ունենալ մի նոր համակարգ։ Շատ փնտրելուց հետո մենք կանգ առանք մի կազմակերպության վրա: Այն է՝ «Վարան Պարտո Դարման» ընկերությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը։

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Իրանական այս կազմակերպությունն ապահովում է ճառագայթային բուժման սարքավորումների Իրանի շուկայի 85 %-ը։ «Վարան Պարտո Դարման»-ը ամերիկյան «Վարյան» ընկերության (առաջինն է ճառագայթային բուժման սարքավորումների շուկայում) պաշտոնական ներկայացուցիչն է։

Հուշագրի ստորագրումը բաղկացած կլինի երկու փուլերից։ Առաջին փուլի ժամանակ Հայաստանի և Իրանի հանրապետությունների բժիշկները կանցնեն վերապատրաստում։ Երկրորդ փուլի ժամանակ, ուռուցքաբանության կենտրոնը կհամալրվի Վարյան սարքավորումներով, որոնք նորագույն սարքավորումներն են ճառագայթային բժշկության մեջ։

««Վարան Պարտո Դարման» ընկերությունն Իրանում ունի  բժշկական սարքավորումների, ինչպես նաև դեղորայքի ոլորտում 20 տարվա անցյալ։ Հիմա նաև Հայաստանում ունենք նաև «Վարյան» ընկերության ներկայացուցչություն, որը կոչվում է «Վարան Արմենիա»։ Նկատի ունենալով մեր երկու երկրների ջերմ հարաբերություները, որ դարեր շարունակ եղել են, օգտվելով բժիշկ Արմենի և նրանց թիմի օգնությունից, փորձենք այստեղ այնպիսի կենտրոն ստեղծել, որտեղ կլինեն բացառապես նոր սարքավորումներ։ Քանի որ չորս ամիս պահանջվում է սարքավորումների պատրաստման համար, իսկ երկու ամիս` Հայաստան տեղափոխման, հույս ունենք, որ վեց ամսից սարքավորումները կլինեն այստեղ: Մենք հույս ունենք, որ այսուհետ երկրում խնդիրներ չեն լինի, քանի որ այս սարքերի միջոցով քաղցկեղի 80 տոկոս բուժումները կատարվում են»,- բաժնետիրական ընկերության տնօրեն Մուհամմեդ Շահրամին։

1946 թվականին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց ուռուցքաբանություն և ռենտգենաբանություն մասնագիտությունը։ Այս տարի նշվելու է ուռուցքաբանության հիմնադրման 70 ամյակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]