Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարոտում հնագետները պաշտամունքային կառույց են հայտնաբերել

Գեղարոտում հնագետները պաշտամունքային կառույց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան արշավախումբն այս տարի Գեղարոտի պեղումների ժամանակ ուշբրոնզեդարյան դամբարան եւ բնակատեղու մի փոքր հատված է պեղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարոտի արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը: Նրա խոսքով` Գեղարոտը վաղ բրոնզի եւ ուշ բրոնզի դարերի բազմաշերտ հուշարձան է եւ պատկանում է մթա 3-րդ եւ 2-րդ հազարամյակներին: «Այնտեղ երկար ժամանակ ապրել են մարդիկ»,-ասաց նա:

Համեմատելով նախորդ տարիների պեղումների հետ` արշավախմբի ղեկավարն այս տարի առանձնացրեց մի ուշագրավ փաստ, որը բացառիկ է թե Հայաստանում, եւ թե ամբողջ Քուր-Արաքսյան մշակույթում: «Նախորդ տարիներին մենք հիմնականում աշխատում էինք վաղ բրոնզեդարյան բնակատեղու պեղումների վրա, իսկ այս տարի մենք հանդիպեցինք մի պաշտամունքային կառույցի, որը շատ նախնական կերպով կարող ենք կապել հանգուցյալների ծեսի հետ: Այդ եզրակացությանն ենք եկել, որովհետեւ համալիրն ընդգրկում էր նաեւ մի քանի վաղ բրոնզեդարյան թաղում»,-հավելեց Բադալյանը:

Գեղարոտի հնավայրում հայ-ամերիկյան արշավախումբը պեղումներ իրականացնում է դեռ 1998 թվականից: Քանի որ պեղավայրը գտնվում է Փամբակի հարավային լանջերին ` 2000 մետր բարձրության վրա, պեղումներ այնտեղ իրականացվում են հիմնականում ամռան ամիսներին: Այս տարի Գեղարոտի պեղումները սկսվել են հունիսի կեսերին եւ շարունակվել մինչեւ օգոստոս: Հայ-ամերիկյան արշավախմբի կողմից պեղումներ իրականացվում են նաեւ Ծաղկահովիտի դաշտում եւ Ապարանի գոգավորությունում: Ապարան քաղաքի տարածքում արշավախումբը մեկ այլ բրոնզեդարյան բնակատեղի է հայտնաբերել: Հայ-ամերիկյան համատեղ պեղումներն իրականացվում են «Արագած» ծրագրի շրջանակներում:

Լուսանկարը`hetq.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]