Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարությունը կընդլայնի Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը

ՀՀ ԱԻ նախարարությունը կընդլայնի Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվ Էթլին և 6-րդ հետևակային գումարտակի հրամանատար , գնդապետ Ջոն Փինհեյլին: Հանդիպման նպատակն էր քննարկել Միացյալ Թագավորության հետ ՀՀ ԱԻՆ հետագա համագործակցության հնարավոր նոր ուղիները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որոի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին` Ն. Գրիգորյանը կարևորեց Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի համագործակցության անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա սահմանել փոխգործակցության բոլոր հնարավորությունները: Նա նշեց բրիտանական ճանաչված փորձը՝ ռիսկի գնահատման, ճգնաժամերի արդյունավետ արձագանքման պլանավորման, ինչպես նաև՝ ռազմավարական մշակումների և բոլոր դերակատարների ներգրավման ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գնդապետ Ջոն Փինհեյլին նշեց, որ իր կառույցի գլխավոր գործառույթներից է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ բոլոր ուժերի համակարգումն ու մոբիլիզացումը, և այդ ոլորտում Անգլիայի ունեցած փորձը կարող է ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության նոր ուղիներ ձևավորել :

Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին նաև Երևանում նախորդ տարի անցկացված Հանրային իրազեկման 3-րդ միջազգային համաժողովին մասնակցության համար և ցանկություն հայտնեցին այս տարի ևս ներկա գտնվել 4-րդ միջազգային համաժողովին: Առաջիկա ամսվա ընթացքում կմշակվեն համագործակցության հնարավոր բոլոր ուղիները:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին նորագույն սարքավորումներով հագեցած ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ծանոթացան դրա գործունեության սկզբունքներին, ազդարարման, արձագանքման ու մշտադիտարկման լայն հնարավորություններին և «911» ծառայությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]