Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկ օրում գրանցված 13 ՃՏՊ-երի հետևանքով վնասվածք է ստացել 14 մարդ

Մեկ օրում գրանցված 13 ՃՏՊ-երի հետևանքով վնասվածք է ստացել 14 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը Հայաստանում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է գողության 12, խարդախության 5, յուրացման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]