1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի հարցով շարունակել բանակցությունները

Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի հարցով շարունակել 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին», հեռախոսազրույցի ընթացքում գերմանական դիվանագիտության ղեկավարը հորդորել է, որպեսզի Մոսկվան և Վաշինգտոնը շարունակեն Սիրիայում հրադադարի հարցով բանակցություններ Ժնևում:

«Նախարար Շտայնմայերը կոչ է արել ռուսական կողմին հրադադարի ռեժիմը հաստատել ավելին քան 48 ժամն է և շեշտել է դրա իրագործման կարևորությունը»,- հայտնել է Գերմանիայի ԱԳՆ աղբյուրը: Վերջինիս խոսքով` Ժնևում ռուս և ամերիկացի դիվանագետների բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ միայն հրադադարի հաստատումը Սիրիայում, այլև հումանիտար միջանցքների ապահովումը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]