Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով

Հայաստանում երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարութունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ օրինագծով ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանն ընտրելիս հաշվի առնել վերջինիս ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը,  ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը:

«Բացի այդ, հաշվի կառնվի ընկերության նորագույն մեթոդների և տեխնալոգիաների  կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, ֆինանսական և տեխնիկական կարողությունները»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]