Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀԿ-ի առաջիկա համագումարում հնարավոր են ղեկավար կազմի փոփոխություններ. Շարմազանով

 ՀՀԿ-ի առաջիկա համագումարում հնարավոր են ղեկավար կազմի փոփոխություններ. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` համագումարը չի լինելու նախընտրական բնույթի, այլ լինելու հաշվետու, ինչից հետո անմիջապես կուսակցությունը կսկսի նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին:

«Համագումարը լինելու է  հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ և ծրագրում, և կանոնադրության մեջ: Չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն նաև ղեկավար կազմում: Դա մշտական գործընթաց է»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ կուսակցության ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]